Առաջին անգամ Բասկետբոլի Կովկասյան լիգան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպում է «Ամանորյա գավաթ»՝ (Christmas cup) ՀՀ գործող պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ
Բասկետբոլի Կովկասյան լիգան, կանոնավոր առաջնությունից զատ, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է «Ամանորյա գավաթ»՝ (Christmas cup) ՀՀ գործող պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ:
Մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին և 25-ին, ժամը 17:00-ին՝ «Արենա դե ՏԷՑ» (հասցեն՝ Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք 4) մարզադաշտում։
Կիսաեզրափակիչ և եզրափակիչ ընթացակարգով անցկացվող խաղերին կմասնակցի կանոնավոր առաջնության 4 լավագույն հայկական թիմ (Mad Foxes, Vahakni City, New Bayazet, Dvin-Cilicia), որոնք կպայքարեն «Ամանորյա գավաթ»-ի (Christmas cup) համար:
Նախաձեռնությունն ունի բարեգործական բաղադրիչ և հասույթը տրամադրվելու է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիային:
Կից՝ տեսանյութի հղումը