211652_close_icon
views-count3632 դիտում article-date 14:06 23-12-2021

Համալիրում բացվել է ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 22-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola-ն, որն իր մասշտաբներով մինչ օրս կազմակերպված առաջին ցուցահանդեսն է: Big Projects ՍՊԸ-ի կողմից կազմակերպված այս ցուցահանդես-տոնավաճառն ընդգրկում է 360-ից ավել ամենատարբեր բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ:

Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև՝ խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդմանը, բիզնեսներին  տալ  հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և իհարկե օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ օգոստոսից:

    Ցուցահանդեսը մինչև դեկտեմբերի 26-ը՝ 12:00-ից 22:00-ը բաց կլինի:  Բոլոր կազմակերպությունները ներկայացված  են հատուկ առաջարկներով, զեղչերով կամ գործարանային արժեքներով: Բոլոր օրերին սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, խաղարկություններ և հետաքրքիր անակնկալներ: Միջոցառման համակազմակերպիչն է Coca-Cola Hellenic Bottling ընկերությունը, գլխավոր հովանավորն է ArLeAM.com ընկերությունը, գլխավոր գործընկերն է Galaxy Group of companies-ը: Ֆինտեխ հովանավորն է Telcell-ը և դիզայնի ու տպագրության հովանավորն է Creative Lab-ը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RAի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի գծով խորհրդական Ֆլորա Աթոյանը:

      Միջոցառման գործընկերներն ու հյուրերը,  ողջունելով ներկաներին,  խոսեցին նմանատիպ միջոցառումների կարևորության և ակտուալության մասին:  Միջոցառման առաջին օրվա հենց առաջին ժամերն արդեն լիքն էին այցելուներով: Այցելուների խոսքով՝ դեռ համալիրի աստիճաններից զգացվում է ամանորյա շունչն ու տրամադրությունը, և ամենակարևորը` բոլոր գնումները կատարվում են զեղչերով կամ հատուկ առաջարկներով: Ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 26-ը, ժամը 20:00:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր