211652_close_icon
views-count572 դիտում article-date 11:52 22-12-2022

ՌԴ խաղաղապահ զորախումբը փաստացի չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված իր պարտավորությունը. Փաշինյան

Նախորդ շաբաթվանից Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հագուցալուծվել, բացառությամբ մի բանի, վերականգնվել է ԼՂ գազի մատակարարումը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված մնալ, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա ստիպված լինելով շրջափակման տարբեր կողմերում: ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են եւ  կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները,  մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները:

Հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է  ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո եւ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երթեւեկության անվտանգությունը: Այս դրույթը, փաստացի այսօր չի իրագործվում:

Դե ֆակտո  ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի  խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով, բայց սրանից իրավիճակը  չի փոխվում, որովհետեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր