Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել. ՌԴ ՊՆ
Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 5-ին միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում, պարեկություն է իրականացվել։
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է կայքում: