211652_close_icon
views-count17257 դիտում article-date 14:15 19-12-2022

Ողբերգական դեպք Երևանում․ Մաշտոց պողոտայում, տրանսպորտային կանգառում տղամարդը հանկարծամահ է եղել․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի ու հայտնում, որ Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանում են գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը, իսկ Պարեկային ծառայության Երևանի գնդից ահազանգում են շտապօգնութուն։

Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը փորձում է փողոցում ինքնազգացողությունը վատացած տղամարդուն օգնություն ցուցաբերել։ Ցավոք, պարզվում է, որ նա հանկարծամահ է եղել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր