211652_close_icon
views-count1702 դիտում article-date 17:00 12-10-2026

Ավտովթարներ՝ Գեղարքունիքի մարզում․ մի քան ժամ տարբերությամբ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել նախ «Toyota Camry»-ն, ապա՝ «Opel Astra»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 7-ին և 8-ին ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 43-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով ընկել է  վերանորոգվող կամրջի վրա արված փոսի մեջ, իսկ հոկտեմբերի 8-ին, ժամը 03։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վահան Խ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է նույն փոսի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Աշոտ Գևորգյանը, Կարեն Հովհաննիսյանը, Արամ Խաչատրյանը և Տարոն Ղազարյանը:

Վթարների փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր