Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ. Արտակ Բեգլարյան
Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարարի խոչհրդական Արտակ Բեգլարյանը, որը
«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ:
Դա լրացուցիչ միջոց է ցույց տալու տեղեկատվական զորակցություն Արցախին և ձեր ընկերներին անընդհատ հիշեցնելու Արցախի կարևորության մասին:
«Պապիկ-տատիկի» լուսանկարն եմ ընտրել ես, քանի որ այն խորհրդանշում է Արցախի հայկական խորն արմատները, ամրությունն ու շարունակականությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է Արցախը գտնվում է շրջափակման մեջ, փակ է Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը, անջատված է Արցախի գազամատակարարումը: