211652_close_icon
views-count120294 դիտում article-date 19:50 15-12-2022

Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել սիրված ու ճանաչված դերասան Խորեն Լևոնյանը, Tesla-ի վարորդն էլ եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Ա․Տ -ի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Հովհաննես Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Խորեն Ախլոյանը։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը հայտնի դերասան Խորեն Լևոնյանն է, ով եղել է սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր