73518 դիտում
16:23 13-12-2022
Ձեզ բացակա չենք դնի․ ոստիկանության Բազումի բաժնի բակում բացվեց Շուշիում զոհված ոստիկաններ Ս․ Նավասարդյանի և Մ․ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաղբյուր-հուշատախտակ․ ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ՝ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներ Սարգիս Նավասարդյանի և Մհեր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ-ցայտաղբյուրի բացման արարողությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից ու ծառայակից, հերոսածին մայրեր։
Հուշատախտակի վրայից սպիտակ սավանը իջեցրեցին նահատակված, հերոսներ դարձաց Սարգիս Նավասարդյանի որդին՝ Արեն Նավասարդյանը և և Մհեր Հարությունյանի հայրը՝ Մերուժան Հարությունյանը, այնուհետև կատարվեց հոգեհանգստյան կարգ Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանի ձեռամբ։
Արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
ՀՀ ոստիկանության պետ Վ․ Ղազարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների, բաժնինների պետեր, ծառայողներ նույնպես ծաղիկներ խոնարհեցին։
Արարողությանը ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզի դատախազության, քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ղեկավար կազմը։ Նրանք նույնպես ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայաստանի ու Արցախի իրենց կյանքը զոհաբերած Ս․ Նավասարդյանի և Մ․ Հարությունյանի հիշատակին փակցված հուշատախտակին։
Ֆոտոլագրողը հայտնում է, որ ոստիկանության Բազումի բաժինը նույնպես անմասն չի մնացել Արցախյան 44-օրյա պատերազմին։ Եվ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Սարգիս Նավասարդյանը, ով աշխատում էր ոստիկանության Բազումի բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ, իսկ Մհեր Հարությունյանը՝ ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան, Շուշիի մշակույթի տանը թշնամու արկի պայթյունից նույնպես զոհվում են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 463+
463+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)