816 դիտում
16:02 12-12-2022
Հայաստանը միշտ աջակցել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական
Հայաստանը միշտ աջակցել է ՄԱԿ-ում ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն։
«2015 թվականին Հայաստանը գլխավորեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր ճանաչելու համար։ Հայաստանը միշտ եղել է ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի ամուր աջակիցը՝ հանձինս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի, որը միշտ վստահելի գործընկեր է և միշտ օժանդակել է մեր գրասենյակին»,- ասաց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը։
Նա նաև հիշեցրեց, որ մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
«Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել այս կապակցությամբ»,- եզրափակեց Ալիս Վայիրիմու Նդերիտուն։

Նմանատիպ նյութեր
1026 դիտում
11:13 22-09-2022
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի հետ
Այս բաժնից
373 դիտում
18:35 16-05-2024
ԱԺ-ում հյուրընկալվել է Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխը
430 դիտում
18:23 16-05-2024
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս․ Արման Թաթոյան
421 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին