787 դիտում
11:08 12-12-2022
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա իր ելույթում մասնավորապես, ասաց. «Արդեն 4-րդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը:
Ուզում եմ նախ ողջունել բոլոր մասնակիցներին, մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ցեղասպանություններն ու զանգվածային այլ ոճրագործությունները կանխելու, արդարություն ու ճշմարտությունը վերականգնելու մանդատով օժտված մեր գործընկերներին, պաշտոնյաներին, գիտնականներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին եւ ՏՏ ոլորտը ներկայացնող մասնագետներին:
1948-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան: Կոնվերցիայի ընդունումից տարիներ անց, 2015-ին Հայաստանի նախաձեռնությամբ եւ միջազգային համայնքի լայն աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ընդունել Ցեղասպանությանն հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ նախորդ գլոբալ ֆորումների ընթացքում մենք ցավոք սրտի ավելի ու ավելի շատ ցեղասպանություն երեւույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երեւույթ, պատմական ժառանգություն, այլ վտանգ ու սպառնալիք, որ այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի եւ իսկապես ցեղասպանության կանխարգելումը դառնում է իրական խնդիր:
Մենք սովորաբար, այս համատեքստում ՀՀ ներկայացուցիչներս, առավել շեշտում եւ ընդգծում ենք 20-րդ դարի առաջին ցեղապսանությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած: Բայց պետք է ընդգծեմ, որ այսօր էլ ցեղասպանության վտանգն ու սպառնալիքը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երեւույթ:
Պետք է ընդգծեմ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, ԼՂ հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք եւ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս եւ միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվեն: Թվում էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց ցավոք հետագայում քայլ-քայլ մենք տեսանք եւ շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ 2021-ին արդեն ականատես եղանք իրողությունների, երբ ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանք։ իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկհարի կողմից սպանվեցին ուղղակի տրակտորի ղեկին գտնվելիս: Հետագայում ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի եւ այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի իրողություններով: մասնավորապես, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերային ժամերին լուսային ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում իսլամական աղոթքից հրավեր եւ բարձրախոսներով հայ բնակիչներին սպառնում լքել իրենց բնակավայրերը: Մենք մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության ու կրոնի նկատմամբ« եւ դրա վառ ապացույցը Երեւանի կենտրոնում գտնվողն Կապույտ մզկիթն է, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը ես չեմ կարող գնահատել:
Պետք է նաեւ արձանագրել, որ ցավոք, այդ գործողություններն առանձին գործողություններ չեն: Այսօր մենք տեսնում ենք ուղղորդված գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1728 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
1150 դիտում
09:12 16-12-2014
Ներմուծողների մտավախությունը. Իրատես de facto
Այս բաժնից
565 դիտում
20:59 18-05-2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Աշխաբադում Սայաթ-Նովայի արձանի բացման արարողությանը
727 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
790 դիտում
19:59 18-05-2024
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան