Հյուսիս-հարավ մայրուղին առարկայական է դառնում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմից հետո Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ուժեղացումն օրինաչափորեն պարարտ հող է ստեղծել տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողների հակաքայլերի համար: Մեղրիով անցնող Հարավային եւ Արեւելյան Ասիան Եվրոպային միացնող ճանապարհի ակտիվացման ուղղությամբ իրենց գործողություններն են սկսել Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը:
Ծրագրի համատեքստում հունիսի 3-ին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին բանակցությունների նախապատրաստման հարցերը։
Հատկանշական է, որ պայմանագրում կա կետ, որը վերաբերում է ազատ տնտեսական գոտիներին, որոնցում Չինաստանը պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել։ Նկատենք, որ Իրանի ու Հայաստանի սահմանին են գտնվում երկու՝ իրանական կողմում «Արաքս» եւ Հայաստանում Մեղրիի ազատ տնտեսական գոտիները։ Իրան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում այդ երկու ազատ տնտեսական գոտիներն անխուսափելիորեն միասնական հանդես կգան, որոնցում էլ ներդրումներ կանի Չինաստանը:
Պարսից ծոցից եւ Հարավային Ասիայի երկրներից դեպի Եվրոպա հաղորդակցության ուղու զարգացմանը նպաստող հայտարարություն է արել նաեւ տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողը՝ Հնդկաստանը: Այս երկիրը պատրաստվում է մեծ ներդրումներ անել Իրանի Չաբահարի նավահանգստում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի համատեքստում: Հնդկաստանը ցանկություն է հայտնել վերջինիս շրջանակներում համագործակցել նաեւ Հայաստանի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։