211652_close_icon
views-count16515 դիտում article-date 13:26 10-12-2022

Երևանում վթարի է ենթարկվել հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Տիգրանյան փողոց խաչմերուկում բախվել են հիվանդի տեղափոխող շտապօգնության և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Ալբերտ Ալեքսանյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդի էր տեղափոխում հիվանդանոց և, ըստ վարորդի հայտարարության, միացված են եղել լուսաձայնային ազդանշանները։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր