1754 դիտում
17:27 09-12-2022
Սևանա լճից դուրս են բերվում բոլոր տեսակի լողամիջոցները և որսագործիքները
Կապված Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի հետ՝ լճից դուրս են բերվում բոլոր տեսակի լողամիջոցներն ու որսագործիքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, Սեւանա լճում, համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանի, արդյունագործական ձկնորսության արգելքի ժամանակահատված է սահմանված 2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 20-ը, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ հրամանից բխող միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու համար։
«Սեւանա լճից դուրս են բերվում բոլոր լողամիջոցներն ու որսագործիքները, հսկողություն է սահմանվում Սեւանա լիճ տանող ճանապարհներին եւ մայրուղիներում, մարզի եւ մայրաքաղաքի շուկաներում, վաճառքի այլ կետերում։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների համատեղ ուժերով։
Հսկողություն եւ շրջայցեր են իրականացվելու նաեւ Սեւանա լճի վրա։ Փորձում ենք մինչեւ արգելքի խստացված ռեժիմին անցնելը՝ դեկտեմբերի 15-ը, Սեւանա լիճն ամբողջությամբ ազատել լողամիջոցներից եւ որսագործիքներից, հիմնովին դադարեցնել ձկնորսների մուտքը լիճ։ Նրանք, ովքեր ըմբռնումով չեն մոտենա նախարարի հրամանի կատարմանը, պատասխանատվություն կկրեն օրենքի առաջ։ Համատեղ ուժերով անելու ենք հնարավորը, որպեսզի արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի մասին հրամանը, կապված Սեւանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածի հետ, կատարվի ամբողջությամբ»,- ներկայացրեց Կարեն Մնացականյանը։

Նմանատիպ նյութեր
931 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
20772 դիտում
13:37 27-07-2014
Սևանի ջրափրկարարները Վարդավառը սկսեցին Սևանա թերակղզուց, լճից դուրս բերեցին Nissan ջիփը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան