«Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցկացվել է 11293 մետր խմելու ջրամատակարարման ներքին ցանց
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները եղել են Անի համայնքում, որտեղ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի բնականոն գործունեության շարունակականության ապահովմանը, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելամանն, ինչպես նաև համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ու 2023-ի համար նոր հայտերի ներկայացմանը։
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Այվազյանը պատասխանատուների հետ հետևել է նաև «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի աշխատանքներին։
Ծրագրի շրջանակներում անցկացվել է 11293 մ երկարությամբ խմելու ջրամատակարարման ներքին ցանց՝ պոլիէթիլենե խողովակներով, պոմպակայան և 150 մետր խորանարդ տարողությամբ օրվա կարգավորող ջրամբար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 65 տոկոս Է։