211652_close_icon
views-count1308 դիտում article-date 23:28 07-12-2022

Այստեղ ձեռագիր եմ նկատում․ զոհվածի հոր անունով կեղծ հաշվեհամար են բացել և դրամահավաք կազմակերպել. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

168.am-ը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրն այսօր առերևույթ հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր Դատախազություն։ Պատճառը սոցցանցերում իր լուսանկարի տարածումն է, որտեղ ներկայացվում է, թե իբր ինքն առողջական խնդիրներ ունի, և Եվրոպայում բուժում ստանալու նպատակով դրամահավաքի հաշվեհամար է բացվել։

«Այստեղ գրված է, որ ես վատառողջ եմ, բուժվելու համար պետք է գնամ Եվրոպա, դրա համար շատ մեծ գումարներ են պետք։ Անհեթեթություն, հիմարություն, կապիկություն․․․ Ինչ անուն էլ դնեմ այս գրածին, քիչ է, քան իրականությունը»։

Պատերազմում նահատակված հերոսի հայրը պարզել է, որ տեսանյութում նշված բանկի հաշվեհամարը գոյություն չունի, այստեղից հետևություն է արել, որ կեղտոտ արշավ է իր ընտանիքի դեմ։

Ի դեպ, այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, շուրջ 2 ամիս առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Վիգեն Ազատյանի զոհված որդու, կնոջ և նորածին որդու լուսանկարը, ինչի տակ գրառում էր կատարել դավաճանության, մահվան մասին ու կոչ էր արել՝ «Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը»: Գրառմանն ու առանց թույլտվության հրապարակված լուսանկարի առնչությամբ Վիգեն Ազատյանը կոշտ արձագանքել էր՝ պահանջելով, որպեսզի Աննա Հակոբյանն այն հեռացնի իր էջից: Թե գրառումը, և թե լուսանկարը մինչ օրս հեռացված չեն։ Այս երևույթն ու դեպքերի հաջորդականությունը հիմք են տվել Վիգեն Ազատյանին հետևություն անելու, թե ով կարող է իր դեմ սկսված արշավի հետևում կանգնած լինել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին