Պուտինը «Россия» բանկում հաշվեհամար է բացել
Վլադիմիր Պուտինը «Россия» բանկում, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր ընդունել, հաշվեհամար է բացել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիդրի Պեսկովին:
Պեսկովը նշել է, որ ապրիլ ամսից սկսած այդ հաշվին է փոխանցվելու նախագահի աշխատավարձը:
Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոց էր սահմանել նշված բանկի նկատմամբ, որից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, որ մարտի 24-ին հաշվեհամար է բացելու այդ բանկում: