27983 դիտում
16:18 06-12-2022
Վրաերթ Երևանում․ Mitsubishi Pajero-ն «Մեգամոլ» առևտրի կենտրոնի կայանատեղիում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան տղայի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայում «Մեգամոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Opel մակնիշի ավտոմեքենայից իջնող 20-25 տարեկան տղա հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը նախ տեղում առաջին օգնությունն է ստացել Mitsubishi Pajero-ի վարորդի կողմից, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Լևոն Սադաֆյանն ու կրտսեր պարեկ Արամ Սաֆարյանը։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենարկվածի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+