211652_close_icon
views-count95385 դիտում article-date 17:46 05-12-2022

Կոտայքի մարզում հայտնի «Մահաբեր»՝ 1.5-2 կմ-անոց ճանապարհը վերջապես հիմնանորոգվում է. աշխատանքներին իրենց անակնկալ այցով հետևում են նախարար Գնել Սանոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն տևական ժամանակ է, վերջապես «սայլը տեղից սկսեց շարժվել»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ մոտ 1.5-2 կմ-անոց ճանապարհահատվածի, որը հանրապետությունում ստացել էր «Մահաբեր» անունը, հիմնանորոգման աշխատանքները մեծ թափ են ստացել։

Մինչ այդ, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զիրոյանի և քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի անմիջական գործողությունների արդյունքում նշված հատվածից հեռացվել են ամբողջությամբ փտած, վտանգ ներկայացնող ծառերը, ու հիմա, երբ ճանապարհը վերջապես կհանձնվի շահագործման, Աբովյանի քաղաքապետարանը նախատեսում է այդ հատվածում նոր ծառեր տնկել։ Լուծվելու է նաև արտաքին լուսավորության խնդիրը։ 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ 5 ամսից ավելի էր՝ Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ մոտ 1.5-2 կմ-անոց հատվածը հիշեցնում էր «սոդոմ -գոմոր»։ Նշված ճանապարհը հանրապետությունում հայտնի էր որպես «Մահաբեր ճանապարհ», քանի որ հսկայական ու մարդաբոյ փոսերի պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ էին տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական։

Այդ դեպքերի մասին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր էր հրապարակել։

Ճանապարհի ողջ երկայնքով կային նաև դարն ապրած ծառեր, որոնց մի մասը ուժեղ քամու հետևանքով տապալվել էին՝ վնասելով ավտոմեքենաներ։ Ելնելով  քաղաքացիների անվտանգությունից՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զիրոյանի և քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի անմիջական գործողությունների արդյունքում քաղաքապետարանի կոմունալ և կանաչապատման բաժինների աշխատակիցները, համագործակցելով ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ, բազմաթիվ՝ արմատից արդեն ամբողջովին չորացած հսկայական ծառեր ու մեծ թվով տապալված ծառեր էր հեռացրել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Քաղաքապետ Է. Բաբայանի մտահղացմամբ՝ հեռացված ծառերի փոխարեն տնկվելու էին նորերը, սակայն այդ ամենը պետք է կատարվեր, երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի «մեծն» պաշտոնյաները բարեհաճեին կիսատ թողած գործը ավարտին հասցնեն։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մի քանի օր էր՝ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր էինք ստացել, որ այդ ճանապարհին աշխատանքները «կատարվում են կրիայի նման». «Օրը 1-2 ժամ գալիս են, ասես, որպես պռատակոլ, ներկա են ստանում ու այդ օրվա գործը համարելով ավարտված՝ գնում են։ Իսկ ամբողջ ճանապարհահատվածը պատված է փոշով։ Մի թեթև քամին էլ բավական է, որ վարորդը չկարողանա տեսնի դիմացի ավտոմեքենան։ Էլ չենք ասում, որ անվտանգության ոչ մի կանոններ պահպանված չեն։ Չկան ճանապարհային նշաններ, որ այդ հատվածում շինարարություն է գնում։ Արտաքին լուսավորության մասին էլ երազում կտեսնենք։ Փոսերի պատճառով ավտովթարների պակաս չկա։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, եթե մեկ անգամ առանց զգուշացնելու գա ու հետևի, թե ինչ վիճակ է տիրում նշված վայրում, վստահ ենք՝ շաբաթների ընթացքում խնդիրը կլուծվի իր նախատինքից հետո, որը կուղղի նշված հատվածում աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարներին։ Իսկ աշխատանքների կատարման պատասխանատուն Բեզոյանն է, ով 6 ամսից ավելի է, այնպես է աշխատում, կարծես սայլը տեղի չի շարժվում»։ 

Իսկ շարքային աբովյանցիներն էլ արդեն անեկդոտ են հնարել ճանապարհի համար՝ ասելով. «Բեզոյանը դիտմամբ դանդաղ ա ճանապարհ սարքում, երևի ուզում է էս հատվածը տևական ժամանակ Բեզոարյան այծերի համար երթուղի սարքի»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր