211652_close_icon
views-count44120 դիտում article-date 11:45 06-01-2023

Նախարար Գնել Սանոսյանն ու Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը վերջ տվեցին Կոտայքի մարզի մահաբեր ճանապարհին․ ոստիկանությունն  էլ արդեն տեղադրել  է արագաչափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հունվարի 5-ին, Կոտայքի մարզի՝ ժողովրդին հայտնի՝ «մահաբեր» փողոցում սկսեց գործել արագաչափը։

Նշված փողոցը գրեթե 10 տարուց ավելի հիշեցնում էր իր մարդաբոյ փոսերով, արտաքին լուսավորության բացակայությամբ, դարն ապրած ծառերով, ինչի պատճառով էլ Աբովյան քաղաքից Նոր Հաճն տանող հատվածում, Արզնու խճուղու մոտ 2,5 կմ-անոց ճանապարհը վարորդների համար դարձել էր պատուհաս։ Իսկ արմատից փտած հաստաբուն մի քանի բարդիներ էլ ուժեղ քամու պատճառով պոկվել ու վնասել էին քաղաքացիների ավտոմեքենաները, էլեկտրալարերն, ու մինչ փրկարարների ժամանումը, այդ ճանապարհահատվածում երթևեկությունը դադարեցվում էր ճանապարհային ոստիկանների կողմից։

2022 թվականին, ի վերջո, ՀՀ կառավարությունը որոշեց խոսքից անցնել գործի ու, ամիսների ընթացքում կատարելով հսկայածավալ աշխատանքներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ հիմնովին վերանորգվեց Արզնու խճուղու ճանապարհը, իսկ մինչ այդ՝ Աբովյանի քաղաքապետ էդուարդ Բաբայանի, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանի և քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկաների միջոցով հեռացվեցին չորացած, իրենցից վտանգ ներկայացնող ծառերը, ու փոխարենը նախատեսվում է այդ հատվածում, ինչպես արդեն Աբովյան քաղաքի բազմաթիվ ճանապարհահատվածներում, տնկել Ստեփանավանում հայտնի դենդրոպարկից բերված հատուկ ծառեր։

Աբովյանի  քաղաքապետարանի կողմից նաև LED լույսերով լուսավորվելու է ճանապարհը։

Մնում է՝ վարորդները պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները ու չգերազանցեն սահմանված արագութունը, հակառակ դեպքում՝ արագաչափը նկարահանելու է նրանց։    

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին տարիներին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ուժեղ քամու հետևանքով ծառերն արմատից պոկվել ու ընկել են՝ վնասելով շենք-շինություններ և տրանսպորտային միջոցներ, ու միայն դրանից հետո ժամանած պատկան մարմինները իրենց գործը համարել են դեպքերն արձանագրելով ու խոստանալով, որ կկատարվի փոխհատուցում, սակայն ոչ մի փոխհատուցում էլ շատ դեպքերում չի եղել, ու տուժած քաղաքացիներն առաջնորդվել են «եղունգ ունես, գլուխդ քորիր» սկզբունքով։
 
Բազմաթիվ վտանգավոր ու դարն ապրած ծառեր կան նաև մարզերում։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ քաղաքապետարանում մի քանի անգամ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քաղաքապետ Է. Բաբայանի,  քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանի. քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի ու կանաչապատման բաժնի պետի մասնակցությամբ քննարկվել և որոշվել է, որ պետք է Աբովյան խոշորացված համայնքում հեռացվեն դարն ապրած ու փտած ծառերը։ Քաղաքապետարանի աշխատակիցները նաև մի քանի անգամ հանդիպել ու խորհրդակցել են մի քանի բնապահպանների հետ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն մեծ թվով փտած ծառեր հեռացվել են, իսկ տեղում տնկվել են նոր ծառեր, այդ թվում՝ սոճիներ։ Առաջիկայում բազմաթիվ սոճիներ են տնկվելու Աբովյան քաղաքը Սևանի մայրուղու հետ կապող Երևանյան խճուղում, որը հանրությունը «կնքել էր Մահաբեր ճանապարհ» անունով, իսկ առաջիկայում, երբ արդեն հիմնովին ճանապարհը վերանորոգված կդառնա երթևեկելի, այդ հատվածում Աբովյանի քաղաքապետարանի կողմից տնկվելու են Ստեփանավանի դենդրոպարկից բերված հատուկ ծառեր, այդ թվում՝ սոճիներ։ Այդ հատվածում է գտնվում դեռ խորհրդային տարիներից հայտնի Թոքաբանության ազգային կենտրոնը (ժողովրդին հայտնի Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոց), ու թե առողջապահության բնագավառի փորձառու բժիշկ-մասնագետները, թե բնապահպանները ողջունել են Է. Բաբայանի գաղափարը,, որ այդ հատվածում կտնկվեն բազմաթիվ սոճիներ, քանի որ այդ ծառերը, առաջին հերթին, առողջարար են տուբերկուլյոզով հիվանդների համար մեծ քանակությամբ թթվածին արտադրելով, ու տարիներ անց այդ ճանապարհահատվածը չի զիջի Ստեփանավանի հայտնի դենդրոպարկին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն տևական ժամանակ է, վերջապես «սայլը տեղից սկսեց շարժվել»։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ մոտ 1.5-2 կմ-անոց ճանապարհահատվածի, որը հանրապետությունում ստացել էր «Մահաբեր» անունը, հիմնանորոգման աշխատանքները մեծ թափ էին ստացել։

Մինչ այդ, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանի և քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի անմիջական գործողությունների արդյունքում նշված հատվածից հեռացվել էին ամբողջությամբ փտած, վտանգ ներկայացնող ծառերը, ու հիմա, երբ ճանապարհը վերջապես կհանձնվի շահագործման, Աբովյանի քաղաքապետարանը նախատեսում էր այդ հատվածում նոր ծառեր տնկել։ Լուծվելու էր նաև արտաքին լուսավորության խնդիրը։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր