63739 դիտում
15:40 28-09-2022
Կոտայքի մարզում հայտնի «Մահաբեր»՝ 1.5-2 կմ-անոց ճանապարհի վերանորոգման վերջը չի երևում. նախարար Գնել Սանոսյանը պետք է նախատի ճանապարհաշինարար, «մեծն» Բեզոյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն 5 ամսից ավելի է, Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ մոտ 1.5-2 կմ-անոց հատվածը հիշեցնում է «սոդոմ -գոմոր»։
Նշված ճանապարհը հանրապետությունում հայտնի է որպես «Մահաբեր ճանապարհ», քանի որ հսկայական ու մարդաբոյ փոսերի պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական։
Այդ դեպքերի մասին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժներ և տեսանյութեր է հրապարակել։
Ճանապարհի ողջ երկայնքով կային նաև դարն ապրած ծառեր, որոնց մի մասը ուժեղ քամու հետևանքով տապալվել էին՝ վնասելով ավտոմեքենաներ։
Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Զիրոյանի և քաղաքապետի տեղակալ Արթուր Մովսիսյանի անմիջական գործողությունների արդյունքում քաղաքապետարանի կոմունալ և կանաչապատման բաժինների աշխատակիցները, համագործակցելով ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների հետ, բազմաթիվ՝ արմատից արդեն ամբողջովին չորացած հսկայական ծառեր ու մեծ թվով տապալված ծառեր է հեռացրել՝ ոգտագործելով հատուկ տեխնիկա։
Քաղաքապետ Է. Բաբայանի մտահղացմամբ՝ հեռացված ծառերի փոխարեն տնկվելու են նորերը, սակայն այդ ամենը պետք է կատարվի, երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի «մեծն» պաշտոնյաները բարեհաճեն կիսատ թողած գործը ավարտին հասցնեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է, քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ այդ ճանապարհին աշխատանքները «կատարվում են կրիայի նման». «Օրը 1-2 ժամ գալիս են, ասես, որպես պռատակոլ, ներկա են ստանում ու այդ օրվա գործը համարելով ավարտված՝ գնում են։ Իսկ ամբողջ ճանապարհահատվածը պատված է փոշով։ Մի թեթև քամին էլ բավական է, որ վարորդը չկարողանա տեսնի դիմացի ավտոմեքենան։ Էլ չենք ասում, որ անվտանգության ոչ մի կանոններ պահպանված չեն։ Չկան ճանապարհային նշաններ, որ այդ հատվածում շինարարություն է գնում։ Արտաքին լուսավորության մասին էլ երազում կտեսնենք։ Փոսերի պատճառով ավտովթարների պակաս չկա։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, եթե մեկ անգամ առանց զգուշացնելու գա ու հետևի, թե ինչ վիճակ է տիրում նշված վայրում, վստահ ենք՝ շաբաթների ընթացքում խնդիրը կլուծվի իր նախատինքից հետո, որը կուղղի նշված հատվածում աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարներին։ Իսկ աշխատանքների կատարման պատասխանատուն Բեզոյանն է, ով 6 ամսից ավելի է, այնպես է աշխատում, կարծես սայլը տեղի չի շարժվում»։
Իսկ շարքային աբովյանցիներն էլ արդեն անեկդոտ են հնարել ճանապարհի համար՝ ասելով. «Բեզոյանը դիտմամբ դանդաղ ա ճանապարհ սարքում, երևի ուզում է էս հատվածը տևական ժամանակ Բեզոարյան այծերի համար երթուղի սարքի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ճանապարհի կառուցման պատասխանատուն ոչ Կոտայքի մարզպետարանն է, ոչ էլ Աբովյանի քաղաքապետարանը, մինչդեռ SHAMSHYAN.com ահազանգած վարորդները, չիմանալով այդ մասին, հարցեր էին ուղղում Կոտայքի մարզպետին ու Աբովյանի քաղաքապետին։ Իսկ այդ հարցերը պետք է ուղղել նախարար Գ. Սանոսյանին և Ճանապարհային դեպարտամենտին ու ճանապարհաշինարար, «մեծն» Բեզոյանին։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+