211652_close_icon
views-count66974 դիտում article-date 22:04 04-12-2022

Երևանում՝ Բարեկամության էստակադայի վրա, բախվել են Piloyan համարանիշներով BMW-ն, Opel-ն ու Hayasa մոպեդը. վերջինս կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր`դեկտեմբերի 4-ին, մոպեդի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Կասյան փողոցում՝ Բարեկամության էստակադայի վրա, բախվել են BMW մակնիշի Piloyan համարանիշի ավտոմեքենան, Opel-ը և Hayasa մակնիշի մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Վիրավորին առաջինն օգնության են հասել BMW-ի և Opel-ի վարորդները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության  Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն  վաշտի պարեկներ Սերյոժա Ղազարյանն ու Հակոբ Գևորգյանը։

Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչակն խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի,  քննիչ  Արամազդ  Հարությունյանի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների վարորդների և մոպեդավարի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների, մեղավորը եղել է մոպեդավարը, ով նախ բախվել է Opel-ին, ապա BMW-ին և կողաշրջվել։

BMW-ի և Opel-ի վարորդները տեղում  ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր