211652_close_icon
views-count1505 դիտում article-date 22:59 03-12-2022

«Հայաստան» դաշինքի պատգամավորները այցելել են Գեղարքունիքի մարզ

Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ ՝ Սերյան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Գառնիկ Դանիելյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզ: Այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Գրառումը՝ ստորև․ 
 
Եղանք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում սահմանամերձ դարձած գյուղերում, այցելեցինք ռազմական գործողությունների արդյունքում զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:
Ժողովրդային հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ ունեցանք Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:
Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:
 
Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:
 
Առաջիկա օրերին լինելու ենք նաև այլ մարզերում:
 

Նմանատիպ նյութեր