211652_close_icon
views-count692 դիտում article-date 15:02 03-12-2022

ԿԸՀ անդամները մասնակցել են «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը խորհրդարանի Աշխատանքի և սոցիալական հարցրի մշտական հանձնաժողովի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) նախաձեռնությամբ հրավիրված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը և ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 

ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն իր ելույթում անդրադարձել է ընտրատեղամասերի մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար ընտրական իրավունք ապահովելու հարցին։

ԱԺ գլխադասային հանձնաժողովն ու IFES-ը ձևավորել են աշխատանքային խումբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավման վերաբերյալ օրենսդրական առաջարկներ ներկայացնելու նպատակով։ Կլոր-սեղանն էլ հրավիրվել էր հենց այդ նպատալով՝ լսելու շահագրգիռ կողմերին, որպեսզի հնարավոր լինի առկա խնդիրներին օրենսդրորեն ճիշտ լուծումներ գտնել։

Նմանատիպ նյութեր