211652_close_icon
views-count1488 դիտում article-date 21:26 02-12-2022

ՔՊ-ական ողորմելիները ենթարկվում են իրենց ստրկատեր-վարչապետին, որը դաշինք է կնքել մեր թշնամիների հետ. Ավետիք Իշխանյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց Հայաստանի իշխանության իրական, այն է՝ դավաճանական, Արցախից հրաժարվելու դեմքը։ Այսօր ԱԺ-ում քպ-ական ողորմելիների քվեարկությունն այն հաստատեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Ընդդիմադիր պատգամավորները կարծես այդ ողորմելիներին բացատրում էին, որ Արցախի կորստով խաղաղություն միևնույնն է չի լինի, թշնամին պահանջելու է Սյունիքը, Վարդենիսը, Երևանը։Հետաքրքիր է, արդյոք, իսկապե՞ս ընդդիմադիրները կարծում են, թե քպ-ական ողորմելիները չեն հասկանում և նրանց պետք է բացատրել։ Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Այդ ողորմելիները հլու-հնազանդ ենթարկվում են իրենց ստրկատեր-վարչապետ կոչեցյալին, որը վաղուց դավադրության դաշինք է կնքել մեր թշնամիների հետ։ Իրականում, այսօր ուղղակի պառռվեց այդ ողորմելի-դավաճանների իրական դեմքը, այն է՝ փող, վայելքներ, Արցախի, Սյունիքի հանձնման դիմաց։

Ի դեպ, մոտավորապես նույնն է եղել 1921թ․, երբ Կավբյուրոն իր առաջին նիստում որոշել էր Արցախը թողնել Հայաստանի կազմում։ Հետագայում ադրբեջանցի բոլշևիկները բողոքել են, իսկ հայ բոլշևիկները հանուն խաղաղության և ադրբեջանցիների հետ բարեկամության՝ համաձայնվել Արցախը հանձնել Ադրբեջանին։

Այսպիսով պատմությունը կրկնվում է և ինչպես մեզ մատուցվում էր, թե Ստալինը, ռուսները Արցախը տվեցին Ադրբեջանին, տարիներ անց, նույն կերպ կբարբաջենք, թե Պուտինը, ռուսները Արցախը հանձնեցին։

Հնարավո՞ր է գոնե այս անգամ փրկել Արցախը։ Իհարկե․․․եթե վճռական լինենք և վերջապես ոտքի տակ տալով քշենք դավաճաններին։

Հ․Գ․ Այսօրվա քվեարկության մասին ի՞նչ են մտածում «թունդ հայրենասեր» աժբ-ականները։ Կարծես նրանց ծպտունը չի լսվում։ Իսկ լռությունը համաձայնության նշան է»,- նշել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր