211652_close_icon
views-count2739 դիտում article-date 23:55 05-09-2021

Մարդիկ կան, որոնք իրենց ողջ կյանքում եղել են միջակություններ. Ավետիք Իշխանյան

«Մարդիկ կան, որոնք իրենց ողջ կյանքում եղել են միջակություններ։ Սրանք չունենալով որևէ ձգտում հաջողության հասնելու որևէ բնագավառում, երազում են հարմար առիթի իրենց ոչնչությունը ցուցադրելու համար։ Այդպիսի մարդիկ, ինչպես այսօր, կային նաև խորհրդային տարիներին», իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Նրանցից ոմանք, նույնիսկ ունեին բարձրագույն կրթություն և որպես լաբորանտ կամ ինժեներ, իրենց գոյությունն էին քարշ տալիս տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ Նման անձանցից էր Ալբերտ Բաղդասարյան անունով միջակությունը։ Ղարաբաղյան շարժումն այս միջակությանը հնարավորություն տվեց ինքնադրսևորվելու, որպես վայրենի, անհանդուրժող «հեղափոխական»։ Նա կարողացավ դառնալ «Մերգելյան» ինստիտուտի շարժման առաջնորդներից։ Շարժման ալիքի վրա այս Շարիկովը դարձավ , ինչպես Երևանի քաղխորհրդի, այնպես էլ ԱԺ պատգամավոր։ Հետո նշանակվեց Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի տեղակալ։ Իր մանկլավիկներից մեկին՝ Արմեն Հարությունյանին նշանակեց Երևանի Առևտրի վարչության պետ։

Երբ սկսվեց սեփականաշնորհումը, սույն ընկերությունը սպառնալիքի տակ, ստիպում էր Երևանի խանութների տնօրեններին ազատման դիմումներ գրել, հետագայում այդ տարածքները սեփականաշնորհելով իր ընկերներին։ Այդ տարիներին առաջին կոռուպցիոն սկանդալներից էր քաղաքապետարանի կողմից կոնյակի և հյութերի «օպերացիան»։ Սակայն, ունենալով մեծամասնություն ԱԺ-ում, այն կոծկվեց։ Շարիկովը օգտագործելով դիրքը , նաև բնակարան ձեռք բերեց։

Այս անձնավորությունը պայքարում էր ՀՀՇ-ում ԱԱԾ պետ դառնալու համար։ Երբ այն չստացվեց, դառնալով «աբիժնիկ» , միացավ ընդդիմությանը։ Երկար տարիներ նա տառապում էր, մոռացված լինելու համար։ Եվ, օ հրաշք, հնարավորությունը բացվեց, ստեղծվեց ԱԺԲ անվանումով նոր հեղափոխա-անհանդուրժողական շարժում և Շարիկովը վերակենդանացավ։

Եվ ահա , այս միջակությունը, իր պարտքն է համարել, քծնելու ԱԺԲ ղեկավարությանը և աղտոտ, գեղցի բերանը բացելով լուտանքներ թափել ինձ վրա, մոռանալով մեր ժամանակին մտերմությունը։

Էս ողորմելին, բացի լուտանքներից, մտել է իմ անձնական կյանք և սուտ ու հերյուրանք է տարածում։

Էս գյադեն, համարում է, որ ես սորոսի փողերով Երևանի կենտրոնում տուն եմ գնել և երեխաներս արևմուտքում են ուսանում։

Քանի որ շատերը կկարդան սրա չարությունից ու նախանձից ժայթքող ժահրը և կհավատան, ստիպված եմ պատասխանել այս ոչնչությանը»:

Ա՛յ , Շարիկով, ի տարբերություն քեզ ես ղարաբաղյան հեղափոխությունից որևէ նյութական, գույքային օգուտ չեմ ակնկալել և ունեցել։ Մինչև 2001թ․, ընտանիքով ապրել եմ 16թաղամասի 12-րդ հարկի երկու սենյականոց բնակարանում, տանելով 90-ականների էներգետիկ ճգնաժամի ողջ «ճոխությունը»։ 2001 թ․ վաճառել եմ բնակարանը և վարկ վերցնելով , գնել կենտրոնի «խրուշչովկայում» երեք սենյականոց բնակարան, 16 000 դոլարով։ Նախանձեցիր, աչքդ տեսավ, այ քոսոտ։

Սորոսի հետ իմ համագործակցությունը սկսվել է 2003թ․։ Ջոկիր, չարակամ և նախանձ Շարիկով։ Տղաներիցս մեկը ավարտելով Երևանում Բուհը, երկու տարի ծառայել է Ջեբրայիլի դիրքերում, որ դու այստեղ հանգիստ թույն շնչես։ Մյուսը գերազանցությամբ ավարտելով ֆիզիկայի ֆակուլտետը, ընդունվել է ասպիրանտուրա։Ուսուցման գումարը կրթաթոշակ է, մենք սեփականության տարածքներ չունենք , որ վարձով տանք և վայելենք։ Ի տարբերություն քեզ, որ ոչինչ ես, տղաս գիտնական է։

Եվ զարմանալիորեն, այս ոչնչությունը չի խոսում Արա Պապյանի դասալիք որդիների մասին։

Ինչ վերաբերում է այն զրպարտություններին, որ հեղում են բոլոր գործակալ աժբականները, ապա Աբո, դու էիր ուզում դառնալ ԱԱԾ պետ, հավանաբար որ ոչնչացնես քո կգբ-ական անցյալը։

Երանի բացվեին ԱԱԾ արխիվները և այս մեծ-մեծ փրթողները․․․չէ, չէին խեղճանա, քանի որ արժանապատվություն չունեն։

Լինելով հոգով և մարմնով ստրուկներ, հանրահավաքներ անելով օտար երկրների դրոշների տակ, նմանները այլոց են մեղադրում ռսի ստրուկ լինելու մեջ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր