«Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ դեկտեմբերի 2–ին, զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան երկօրյա ագրեսիայի ժամանակ զոհված Գայանե Աբգարյանին, հայտնում է News.am-ը։
Գայանե Աբգարյանը ծառայում էր Զինված ուժերում, 4 երեխաների մայր էր։ Նա ապրում էր Արմավիրի մարզում։
Հիշեցնենք, որ 2022թ.–ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում