14920 դիտում
14:41 17-07-2020
Հակառակորդի կրակոցից զոհված մարտական ընկերներ Սմբատի և Գրիշայի դիերը զինվորական կարգով հողին հանձնեցին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանի եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրելյանի դիերն այսօր՝ հուլիսի 17-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին, հայտնում է [url=https://news.am/arm/news/591907.html]News.am[/url]-ը։
Սմբատ Գաբրիելյանը Ճամբարակից էր եւ այնտեղի քաղաքային գերեզմանոցում էլ հուղարկավորեցին։ Սմբատը հետմահու պարգեւատրվել է « Մարտական ծառայություն» մեդալով, որը նրա ընտանիքին է հանձնվել ՀՀ ՊՆ պաշտոնյաների կողմից:
Սմբատ Գաբրիելյանը 6 ամսից զորացրվելու էր, Մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ուսանող էր։ Երեք եղբայր էին, նրանցից մեկը մահացել էր տարիներ առաջ, հայրը նույնպես զինվորական է, մայրը՝ ուսուցչուհի։
Սիսիանի քաղաքային պանթեոնում էլ հուղարկավորեցին Գրիշա Մաթեւոսյանին՝ կրկին զինվորական կարգով։
20-ամյա կրտսեր սերժանտը մի քանի օրից պիտի զորացրվեր. մեկ եղբայր ունի, հայրը՝ անհատ ձեռներեց է, մայրն էլ ուսուցչուհի։
Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին նաեւ Մայոր Գարուշ Համբարձումյանին, իսկ Մարմաշենում՝ կապիտան Սոս Էլբակյանին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17761 դիտում
22:18 04-04-2017
Վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանին հողին հանձնեցին զինվորական կարգով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
373 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը