123360 դիտում
15:10 01-12-2022
Արտակարգ ու ողբերգական դեպք Կոտայքի մարզում, Աստրախան ուղևորվող B-55 մակնիշի ինքնաթիռը վթարի է ենթարկվել ու բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի․ հայտնաբերվել են մոխրացած դիեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Ջրաբերի ավազահանքում ինքնաթիռ է վթարի ենթարկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի է ենթարկվել B55 տիպի ինքնաթիռը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ինքնաթիռում առաջացած հրդեհը, սակայն այն մի քանի մասերի է բաժանվել և վերածվել մոխրակույտի։
Հրշեջները ինքնաթիռի մոտ հայտնաբերել են 2 մոխրացած դի։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ Արթուր Զոհրաբյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնաթիռը Երևանից թռչում էր Աստրախան։
Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանն ու ավագ դատախազ Էդմոն Գրիգորյանը։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արշակ Շահնազարյանի, Գրիգոր Դալլաքյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ։
Մարզային քննչական վարչության պետ Հ. Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Ա. Շահնազարյանը, ում կողմից էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ինքնաթիռի սեփականատիրոջ և մահացածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգը ԱԻՆ 911 ստացվել է քաղավիացիայից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 255+
255+