18786 դիտում
17:50 01-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Գառնիում հրդեհ է բռնկվել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն վերածվել է մոխրակույտի․ օպերատիվ են գործել պարեկներն ու հրշեջ փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Բանավան փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից 2 կամավոր։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահան Թորոսյանն ու կրտսեր պարեկ Մկրտիչ Պողոսյանը։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 64-ամյա Շավարշ Հովհաննիսյանին պատկանող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում, ինչի հետևանքով այն վերածվել է մոխրակույտի։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+