663 դիտում
14:54 01-12-2022
Գործազրկությունը պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել. Նիկոլ Փաշինյան
Աշխատաշուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք, և պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավոր հատվածից ահազանգեր ենք ստանում, որ աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարվերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ի պատասխան հայտնեց, որ 2022-ի երկրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 13 տոկոս, իսկ 2021-ին այն եղել է 14.5 տոկոս. «Այսինքն գործազրկության մակարդակի նվազումը էական է: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է հավաքագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։ Այս տարի ունենք նաև 50 400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»,- ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց նաև, որ առաջիկա 3 տարիներին գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ՏՏ-ի, փոխադրումների և առողջապահական սպասարկման ոլորտներում աշխատակիցների կարիք կլինի։

Նմանատիպ նյութեր
538 դիտում
14:53 22-05-2023
2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր հարկեր՝ 145.6 մլրդ դրամ. Փաշինյան
7901 դիտում
17:38 08-03-2018
Ջորջո Կյելինի. Պատմականորեն «Տոտենհեմին» միշտ մի բան պակասում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
604 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
721 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ