1039 դիտում
14:03 01-12-2022
ԵԽ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցել քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին։ Հայտնում է Արդարդատության նախարարությունը։
Սարգսյանը բարձր է գնահատել քրեական արդարադատության ոլորտում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը՝ նշելով, որ այդ աջակցության շնորհիվ է նաև, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ են դրվել Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնք որակական նոր շունչ են հաղորդել այս ոլորտին։
Փոխնախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում, ի թիվս այլնի, իրականացվել է նոր օրենսգրքերի ներկայացման վերաբերյալ շուրջ 550 իրավակիրառների վերապատրաստումներ, մշակվել են նոր օրենսգրքերի մեթոդական ուղեցույցները, փորձագիտական աջակցություն է ցուցաբերվել «Քրեական գործերով իրավական փոխօգնության մասին» օրենքի մշակման աշխատանքներում։
Սարգսյանը փաստել է, որ նոր օրենսգրքերի կիրառման մշտադիտարկումը չափազանց կարևոր է ոլորտային քաղաքականությունն ամրապնդելու և կատարելագործելու հարցում՝ նշելով, որ այս հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կայունությունն ու շարունակականությունն իր ուրույն նպաստը կբերի։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ևս ընդգծել է քրեական արդարադատության ոլորտում համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ գործընկերությունը։
Նիստի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Վճռաբեկ դատարանին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին ցուցաբերված աջակցության արդյունքներին։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ/ԵԽ կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից 2019-2022 թթ. Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր
878 դիտում
17:36 15-10-2014
Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բարեփոխումները. ԱԺ փոխնախագահ
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում