5471 դիտում
23:55 06-07-2018
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը. դեսպան Մելքոնյան
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը Հաագայում հուլիսի 5-ին տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քաթրին դը Բոլլիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Մելքոնյանը շնորհավորել է տիկին դը Բոլլին այս տարվա մայիսին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ տիկին դը Բոլլի կողմից Եվրոպոլի ղեկավարման շրջանում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Եվրոպոլի միջև արդյունավետ համագործակցություն։
Նա նշել է, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է աջակցել իրավապահ ոլորտում ՀՀ-ի և Եվրոպոլի միջև համագործակցությանը: Այս համատեքստում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգին և ներկա իրավապայմանագրային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերին, ընդգծելով, որ կան անհրաժեշտ նախադրյալներ ԵՄ տարբեր հաստատությունների, այդ թվում Եվրոպոլի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Եվրոպոլի գործադիր տնօրենը ընդգծել է, որ իր ղեկավարած կառույցի համար ևս արտաքին գործընկերների հետ կապերի հաստատումն ու խորացումը կարևոր նշանակություն ունի: Նա ներկայացրել է իրավապահ ոլորտում ԵՄ արտաքին հարաբերություններին և Եվրոպոլին առնչվող որոշ գործընթացներ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև Եվրոպոլի հետ առնչվող այլ հարցերի։ Նրանք պայմանավորվել են հետագայում նույնպես շարունակել քննարկումները Եվրոպոլի հետ համագործակցության զարգացման նպատակով։
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
14:03 01-12-2022
ԵԽ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցել քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը
1087 դիտում
10:27 24-05-2024
Անդրադարձ է կատարվել դպրոցական կրթության ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցությանը
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել