878 դիտում
17:36 15-10-2014
Հայաստանը պատրաստակամ է շարունակելու բարեփոխումները. ԱԺ փոխնախագահ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական
միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում:
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Էստոնիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է եվրոպացի գործընկերների հետ քաղաքական երկխոսության, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակականությանը:
Նմանատիպ նյութեր
968 դիտում
11:33 20-11-2014
Հայաստանը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները. Հովիկ Աբրահամյան
1036 դիտում
14:03 01-12-2022
ԵԽ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցել քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը
Այս բաժնից
610 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
862 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին