1079 դիտում
12:19 01-12-2022
Բունդեսթագը հավանություն է տվել Գոլոդոմորը ցեղասպանություն բնորոշող բանաձևին
Գերմանիայի Բունդեսթագը (խորհրդարան) հավանություն է տվել այն բանաձեւին, որով այսպես կոչված Գոլոդոմորը՝ զանգվածային սովը ԽՍՀՄ-ում 1930-ականների սկզբին, բնութագրվում է որպես ցեղասպանություն. փաստաթուղթը պատրաստել եւ քննարկման են ներկայացրել ինչպես Գերմանիայի իշխող կուսակցության (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «կանաչներ» եւ ազատ դեմոկրատներ), այնպես էլ ընդդիմադիր ՔԴՄ/ՔՍՄ (Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Բավարիայի Քրիստոնեա-սոցիալիստական միություն) պահպանողական դաշինքի խմբակցությունները։ Նիստը հեռարձակվել է չորեքշաբթի Գերմանիայի խորհրդարանի կայքում։
Բանաձեւի օգտին քվեարկել են վերոնշյալ քաղաքական ուժերի պատգամավորները։ Ձախ կուսակցության եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունների խորհրդարանականները ձեռնպահ են մնացել։
Փաստաթղթում նշվել է, որ սովից եւ բռնաճնշումներից տուժել է ամբողջ Ուկրաինան, ոչ թե միայն նրա ցորեն արտադրող շրջանները։ «Դրանով իսկ պատմական-քաղաքական առումով առաջ է գալիս [այդ իրադարձությունները] որպես ցեղասպանություն բնորոշելու անհրաժեշտությունը։ Գերմանիայի Բունդեսթագը կողմ է այս որակմանը»,- նշվել է բանաձեւում։
Գերմանիան 19-րդ երկիրը դարձավ, որը 1932-1933թթ. Գոլոդոմորը ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։
Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, այս որոշումը պաշտպանել են Գերմանիայի խորհրդարանի բոլոր դեմոկրատական խմբակցությունները՝ սոցիալ-դեմոկրատները, ազատ դեմոկրատները, «կանաչները», ՔԴՄ-ՔՍՄ-ն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշել է, որ Գերմանիայի կողմից Գոլոդոմորի ընդունումը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն պարզապես պատմական որոշում չէ։
«Սա իրադարձություն է, որի մասին մեզ երկար տարիներ ասել են. դա երբեք չի լինի։ Պարզապես այն պատճառով, որ չի լինի։ Բայց նախագահ Զելենսկու արտաքին քաղաքականության սկզբունքն այն է, որ անհնար ոչինչ չկա»,- ընդգծել է նա։
Կուլեբան նշել է, որ բանաձեւի ընդունումը վերականգնում է պատմական արդարությունը եւ հարգանքի տուրք է ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին, որը «Ստալինը եւ նրա հանցակիցները կատարել են մեր ժողովրդի դեմ»։
«Աշխարհը չկարողացավ կանգնեցնել այդ հանցագործությունն այն ժամանակ, բայց կարող է գոնե կանգնեցնել ռուսական սուտը դրա մասին հիմա եւ այն անվանել իր անունով՝ ցեղասպանություն»,- ավելացրել է նախարարը։

Նմանատիպ նյութեր
877 դիտում
10:42 20-01-2023
Բունդեսթագը 2014թ. եզդիների կոտորածը ցեղասպանություն է ճանաչել
1141 դիտում
18:31 28-11-2024
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ բանաձևին
Այս բաժնից
1030 դիտում
19:24 17-12-2024
Բաքու է ժամանել թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը
1060 դիտում
18:27 17-12-2024
Թուրքիան ձեռք է բերում Eurofighter կործանիչներ
1633 դիտում
10:24 17-12-2024
Մոսկվայում սպանվել է ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ Իգոր Կիրիլովը