1332 դիտում
22:28 26-06-2014
Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել միապետության հետագա ճակատագրի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին բանաձևին
Իսպանիան կշարունակի մնալ միապետությո՞ւն, թե՞ կդառնա հանրապետություն` հնարավոր է պարզ դառնա համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանն այսօր հավանություն է տվել այն բանաձևին, որով կենտրոնական կառավարությունից պահանջվում էր համաժողովրդական հանրաքվե անցկացնել հատկապես վերջերս բողոքի ալիք բարձրացրած հարցի շուրջ:
Խորհրդարանի հավանությանն արժանացած բանաձևում ափսոսանք է հայտնվում նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի «հապճեպ հռչակման կապակցությամբ», ինչն, ըստ բանաձևի հեղինակների, նրան գուցե զրկի լեգիտիմությունից` իսպանացի ժողովրդի աչքում: Նշենք, որ բանաձևն ընդունվեց, քանի որ դրա օգտին քվեարկել են Կատալոնիայի ծայրահեղական ազգայնական կուսակցությունները, իսկ այս ավտոնոմ շրջանի խոշորագույն կուսակցություններից երեքը ձեռնպահ են մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել միայն Իսպանիայի իշխող կուսակցության պատգամավորները:
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1281417]itar-tass.com[/url]
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
18:31 28-11-2024
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ բանաձևին
1115 դիտում
12:19 01-12-2022
Բունդեսթագը հավանություն է տվել Գոլոդոմորը ցեղասպանություն բնորոշող բանաձևին
Այս բաժնից
811 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1171 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
778 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում