911 դիտում
09:39 01-12-2022
ԵՊՀ-ում նոր «չիստկա» են իրականացնո՞ւմ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այլ ոլորտներին զուգահեռ նաև բուհական համակարգում, մասնավորաբար ԵՊՀ-ում ամբողջովին սեփական «իշխանությունը» հաստատելուց և իր ցանկալի անձանց կառավարման ղեկին «նշանակելուց» հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է հնարավոր ու անհնար մեթոդներով ազատվել իրեն անցանկալի դասախոսներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները վերջին շրջանում անցել են հերթական «ռաունդին» և փորձում են անուղղակի կերպով «բլոկել» ընդդիմադիր հայացքներ ունեցող պրոֆեսորների և դասախոսների աշխատանքն ու գործունեությունը։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, այդ թվում՝ մասնավորաբար արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում մի շարք դասախոսների դրույքներ են կրճատվել, իսկ այդ փաստի վերաբերյալ ո՛չ դեկանատում, ո՛չ էլ ռեկտորատում որևէ հիմնավոր ու բովանդակային պարզաբանում չի ներկայացվել։ Ավելին, որոշ դասախոսների օրերս հայտնել են, որ իրենց առարկաները հունվարից այլևս չեն լինելու կրթական ծրագրում։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների կողմից նախաձեռնություն է եղել աշխարհի առաջատար բուհերի հայտնի 3-4 դասախոսի հրավիրել ԵՊՀ՝ դասախոսությունների շարք կարդալու նպատակով, ինչը համալսարանի ղեկավարությունն արգելել է։ Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների, այս ֆոնին ԵՊՀ ղեկավարությունը բավական ցավոտ է տարել օրերս արևելագիտության ֆակուլտետի դեկանի վերընտրվելու հանգամանքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4030 դիտում
09:13 21-02-2020
ՌԴ իրավապահ համակարգում «չիստկա» է սկսվել. նախկինները լրջորեն մտահոգված են. «Փաստ»
1825 դիտում
09:53 22-03-2022
ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում. ԵՊՀ ղեկավարությունը դիմել է խորամանկության․ «Փաստ»
2971 դիտում
14:09 24-02-2023
ԵՊՀ-ում ֆեյքերը հարազատ միջավայր գտան, ԵՊՀ-ում առկա են ֆեյքերի բարգավաճման նախապայմանները․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
412 դիտում
07:40 25-04-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
712 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»