1996 դիտում
09:53 22-03-2022
ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում. ԵՊՀ ղեկավարությունը դիմել է խորամանկության․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ-ում, ինչպես ասում են, կրքերը չեն հանդարտվում, ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները բուհի ղեկավարությունից, ավելի ստույգ՝ ռեկտորից:
Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում ԵՊՀ-ում լուրջ կրճատումներ են տեղի ունենում, նախատեսվում են նաև նորերը. ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշել է ամբիոնների միավորումներ իրականացնել, ինչի հետևանքով մի շարք փորձառու դասախոսներ, այդ թվում՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ուղղակի դուրս են մնում համալսարանից, քանի որ դասաժամերի խնդիր կա։
Մեր տեղեկություններով, միավորված ամբիոնների վարիչ են հիմնականում «նշանակվում» այնպիսի անձինք, ովքեր կա՛մ ընդգծված իշխանամետ են, կա՛մ գոնե քաղաքականապես ակտիվ չեն և իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ երբեք որևէ խոսք չեն ասել։
Ավելին, համալսարանականների խոսքով, ԵՊՀ ղեկավարությունը դիմել է նաև որոշակի խորամանկության. որոշ երիտասարդ դոցենտների և ակտիվ դասախոսների, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, փորձել են սիրաշահել և տարբեր վարչական աշխատանքներ առաջարկել, ինչը, սակայն, կտրականապես մերժվել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1333 դիտում
08:55 21-12-2023
Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում. ՔՊ-ի՝ «վերբովկայի» փորձերն անարդյունք են․ «Փաստ»
1021 դիտում
08:50 04-06-2024
Փարաքար համայնքում կրքերը չեն հանդարտվում․ ինչո՞ւ Երիցյանն անցավ իշխանությունների կողմը. Փաստ
2520 դիտում
21:16 27-03-2014
Սկանդալ ՊՀԹ-ում` կրքերը չեն հանդարտվում. ո՞վ է մեղավոր` աշակերտնե՞րը, թե՞ դերասանները.տեսանյութ
Այս բաժնից
1120 դիտում
08:14 01-10-2024
Ո՞վ է ՔՊ կուսակցության hայտնի «խմբակի» հաջորդ թիրախը. «Փաստ»