211652_close_icon
views-count656 դիտում article-date 23:26 29-11-2022

Հայաստանում հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել

2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք։

Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի տեղեկագրերից։

Գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝33.8% արձանագրվել է Երևանում, առավել ցածրը՝ 0.9% Վայոց ձորի մարզում։ 2022 թվականին հոկտեմբերին Հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատությամբ նվազել է 6.8%-ով, 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 25.3%-ով։