841 դիտում
11:54 26-11-2022
ժողովրդավարական երկրները հակված չեն հարձակվելու իրենց հարեւանների վրա․ Եդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Ելույթում նա մասնավորապես նշել է․
«Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի վրա: 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց:
Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում (վերջինը` այս տարվա սեպտեմբերի կեսերին), որոնց արդյունքում նրանց զորքերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 180 քառ. կմ տարածք: Փաստ, որը տարօրինակ կերպով խոստովանել է անձամբ Ադրբեջանի նախագահը, ով բառացիորեն ասել է հետեւյալը. «Այժմ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում օկուպացիա եւ կորուստ»: Միջազգային հանրությունը նույնպես մեծապես հաստատակամ եւ միասնական է եղել իր գնահատականում՝ վերահաստատելով, որ ադրբեջանական զորքերը իսկապես ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ պետք է տեղափոխվեն իրենց՝ մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը: Այսպիսով, որո՞նք են Ադրբեջանի հիմնավորումները նման բացահայտ գործողությունների համար:
Այս գործողությունները Հայաստանի մտացածին ռազմական սադրանքների արդյունք էին:
Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատված սահման չկա (գործնականում ենթադրում է, որ երկրների միջեւ գոյություն չունի սահման), ուրեմն որեւէ մեկին ներխուժման մեջ մեղադրելու հիմք չկա:
Բացի այն, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ ժողովրդավարական երկրները հակված չեն հարձակվելու իրենց հարեւանների վրա, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս անհիմն մեղադրանքների զուտ գործնական կողմի վրա: 2010 թ. մինչեւ 2021 թ. ներառյալ՝ Ադրբեջանի միջին ռազմական բյուջեն վեց անգամ գերազանցել է Հայաստանինը: Այսպիսով, այն, ինչին հավատալ ձեզնից ակնկալում են Ադրբեջանի մեր գործընկերները, այն է, որ իրենցից առնվազն 6 անգամ փոքր բանակը շարունակաբար ներգրավված է ռազմական սադրանքների մեջ: Սա վիրավորական է տրամաբանության եւ բանականության համար:
Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն էլ ավելի անհեթեթ է եւ, ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր տեսանկյուն: Որովհետեւ, եթե երկու երկրների միջեւ սահման չկա, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում, քանի որ, եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի՞ ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում:
Հարգելի՛ գործընկերներ, ես կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար, բայց, ցավոք, նրանք դեռ անկեղծորեն չեն կիսում մեր խաղաղության օրակարգը: Ուստի մենք կհամոզվենք, որ ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերները պատշաճ կերպով տեղեկացված լինեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք արձագանք Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ագրեսիվ գործողություններին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5770 դիտում
15:12 12-01-2018
ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն. Արման Կիրակոսյանի ելույթը՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Այս բաժնից
3634 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում