Սիրիայից արձակված 2 հրթիռ է ընկել թուրքական Քիլիս քաղաքի վրա. կան վիրավորներ
Այսօր առավոտյան Սիրիայի տարածքից արձակված 2 հրթիռ է ընկել Թուրքիայի սահմանային Քիլիսի քաղաքում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալություը, հղում անելով Թուրքիայի անվտանգության ուժերի իր աղբյուրին, առնվազն 2 մարդ է վիրավորվել տեղի ունեցածից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում կատարվածից:
Ավելի վաղ Քիլիսը հրթիռակոծության էր ենթարկվել Սիրիայի սահմանային այն հատվածից, որը վերահսկում են «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները: Այն ժամանակ հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 18 մարդ: