Սիրիայից արձակված հերթական հրթիռն է պայթել Թուրքիայի Քիլիս քաղաքում. կան վիրավորներ. լուսանկարներ
Թուրքիայի սահմանային Քիլիսի քաղաքի վրա 2 հրթիռ է ընկել, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից: Այդ մասին հայտնել է թուրքական Dogan Haber-ը
Ըստ տեղեկությունների՝ հրթիռներն ընկել են քաղաքի կենտրոնական Համիդա թաղամասում: Այժմ նշված վայրում աշխատում են փրկարարները, քանի որ կան տուժածներ:
Նշենք, որ Քիլիսը վերջերս հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների թիրածում, ովքեր թուրք-սիրիական սահմանային մի հատվածից, որը գտնվում է իրենց վերահսկողության տակ, հաճախ են հրթիակոծում Քիլիսը: