1877 դիտում
10:05 23-11-2022
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ-ի իրավասության ներքո․ ռուս պաշտոնյա
Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ-ի գագաթնաժողով, որին մասնակցելու համար Երևան կժամանի ՌԴ նախագահ Պուտինը: Ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանը այս գագաթնաժողովից ու ՀԱՊԿ-ից: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Եթե պայմանագրի մասնակից պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը), ապա դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա սույն Համաձայնագրի մասնակից բոլոր պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները, այդ պետության խնդրանքով, անհապաղ նրան պետք է տրամադրեն անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական: Այսպես է հնչում 2012 թ.-ի ապրիլի 26-ի Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության հենքում գտնվող անդամ պետությունների պայմանագրի 4-րդ կետը:
Նոյեմբերի 23-ին Երևանը որպես կազմակերպության նախագահող հյուրընկալում է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության գագաթնաժողովը: Գագաթնաժողովի նախօրերին Аргументы и факты-ի թերթի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ի պատասխան Մոսկվայի կողմից Երևանին հնարավոր ավելի եռանդուն օգնության մասին հարցին կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ-ի իրավասության ներքո, և անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան:
Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից օրեր առաջ այս կառույցին է անդրադարձել նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ալիևի պնդմամբ՝ Երևանին չի հաջողվել բացասաբար տրամադրել ռազմական այդ դաշինքին Բաքվի դեմ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել «Հայաստանի սադրանքներին»:
Վերլուծաբան Էմիլ Ավդալիանին Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (Center for European Policy Analysis) կայքում հրապարակած իր «Ռուսաստանի մեռնող եվրասիական երազանքը» հոդվածում գրում է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ձևավորվել էր այն մոտեցումը, որ ՀԱՊԿ անդամակցությունը և Ռուսաստանի հետ դաշինքը կհավասարակշռի «Ադրբեջան-Թուրքիա առանցքը»: Ըստ վերլուծաբանի՝ պարզվեց՝ դա լուրջ սխալ էր, քանի որ «Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերություններն արժեքավորում է առնվազն նույնքան (եթե ոչ ավելի), քան Հայաստանի հետ»:
Ավդալիանիի կարծիքով՝ Կրեմլի կրավորական դիրքը Երևանի ներգրավվածության կոչերին ինչպես ղարաբաղյան երկրորդ պատերազմի, այնպես էլ դրան հաջորդած Ադրբեջանի հետ արդեն Հայաստանի սուվերեն տարածքում ծավալված բախումների ժամանակ ակնհայտորեն վկայում են, որ «Ռուսաստանը ոչ միայն չցանկացավ, այլև չկարողացավ օգնության հասնել Հայաստանին։ Հասկանալի է, որ դա ստիպեց Հայաստանին կասկածի տակ դնել իր անվտանգության հենքերը»: Ըստ նրա՝ «Պատերազմն Ուկրաինայում ունեցավ ևս մեկ ոչ այնքան տեսանելի հետևանք: Կրեմլի ինտեգրացիոն նախագծերը քայքայման եզրին են»:
ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնը Ամերիկայի ձայնի հետ զրույցում շեշտում է՝ Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո երկար տարիներ կախված է եղել ռուսական ռազմական ներկայությունից և ռազմակայանից իր անվտանգությունը ապահովելուն համար: Երբեք չեմ պնդել, որ ռուսական ներկայությունը կարևոր չէ Հայաստանի համար, ասում է կոնգրեսականը՝ հիշեցնելով, սակայն, որ այսօր աշխատանքներ են տարվում անվտանգության ոլորտում ամերիկյան ներգրավվածության ուժեղացման ուղղությամբ:
«Այն, ինչ ես ուզում եմ, իհարկե, դա այն է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ներգրավված լինի Հայաստանի անվտանգության հարցում: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ և փորձում ենք իսկապես լինել ավելի գործուն»,- պնդում է կոնգրեսական Փալլոնը:
Կոնգրեսի հայկական հանձնախմբի մյուս համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիեռի կարծիքով էլ Ռուսասատնը չի հանդիսանում Հայաստանի պաշտպանը: Նա հույս ունի, որ Միացյալ Նահանգները կզբաղեցնի այդ տեղը:
«Մենք ուզում ենք դա, բայց դեռևս ռուսական ռազմաբազաներ են Հայաստանում։ Նրանք պետք է գնան: ԱՄՆ-ը չի կարող լինել Հայաստանի պաշտպանը, քանի դեռ Հայաստանը պաշտպանվում է Ռուսաստանի կողմից»,- կարծում է կոնգրեսականը:
Նրա խոսքով՝ Մոսկվան Երևանի հանդեպ իրեն դրսևորել է որպես անվստահելի դաշնակից, ուստի Հայաստանը Վրաստանի, մերձբալթյան երկրների օրինակով պետք է հարաբերությունները խզի Մոսկվայի հետ՝ արևմտյան օժանդակություն ստանալու համար:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խիստ պարտավորություն կպահանջվի, որպեսզի Արևմուտքն ամբողջությամբ ընդունի Հայաստանին, և դա այն է, ինչ պետք է տեղի ունենա, քանի որ Հայաստանն ավելի համահունչ է Արևմուտքին, քան Ռուսաստանին»,- պնդում է նա:
Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի կարծիքով էլ Հայաստանի հիմնական առաջնահերթությունն է անվտանգության խնդիրը, քանի որ երկիրը գտնվում է դժվար տարածաշրջանում:
«Հայաստանի երեք հիմնական առաջնահերթ խնդիրներն են՝ անվտանգություն, անվտանգություն և կրկին անվտանգություն, ուստի Միացյալ Նահանգներում մեր հիմնական գործն է ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը»,- ասում է Բարդսամյանը:
Իսկ այդ ընթացքում Երևանը շարունակում է պատրաստվել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, որի շրջանակում կառույցում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում կունենա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից ու դրան հաջորդած Ադրբեջանի հետ սահմանային բախումներից ի վեր սա Պուտինի առաջին այցն է ռազմական դաշինքի նիստի շրջանակում ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ իր դաշնակից երկիր։

Նմանատիպ նյութեր
3616 դիտում
09:45 18-10-2016
Ռուս կազմակերպիչներին դուր չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը «Վարդանանք» կտավի ներքո անցկացնելու գաղափարը. «Ժամանակ»
Այս բաժնից
1105 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1201 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1405 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ