211652_close_icon

Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստմանն առնչվող հարցերը քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում

views-count1510 դիտում article-date 10:55 29-10-2025
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման դասընթացների մեկնարկին ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդակցություն՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող կամ այդ գործառույթն իրականացնելու ցանկություն ունեցող անձանց գիտելիքների ստուգման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։

Հանդիպման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ բազմաբնակարան շենքի կառավարումը մասնագիտացված գործունեության փոխակերպելու շրջանակում արդեն ընդունվել են գործընթացին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումները, իսկ լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող բուհերն ու կազմակերպություններն իրազեկվել են վերապատրաստման դասընթացի առաջարկ ներկայացնելու մասին։

Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստմանն առնչվող բոլոր կարգավորումները տեղադրված են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ծրագրեր» բաժնում (https://minurban.am/hy/bbsh

«Կարող ենք արձանագրել, որ համատեղ ուժերով պատրաստ ենք մեկնարկել այն բովանդակային ու կարևոր փոփոխությունը, որը բազմաթիվ ածանցյալ ազդեցություններ կունենա բնակարանային ֆոնդի պահպանման, ճիշտ շահագործման և կառավարման ոլորտներում։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է իրականացվելու շենքերի կառավարմամբ զբաղվող կամ զբաղվել ցանկացող անձանց մասնագիտական պատրաստում, ինչը կրկնակի բարձրացնում է
հանձնաժողովի պատասխանատվությունը՝ գործընթացի մեկնարկը ճիշտ հիմքերի վրա դնելու, բնականոն ընթացքն ապահովելու և հնարավոր խոչընդոտները կանխելու առումով։

Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ամբողջական աջակցություն է ցուցաբերելու բոլոր գործընկերներին, որպեսզի ծրագրի հիմքում դրված նպատակներն իրագործվեն»,- ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Հանդիպմանը քննարկվել են դասընթացների մեկնարկին, տևողությանը ու ձևաչափին առնչվող հարցեր՝ հաշվի առնելով նաև մարզերից մասնակիցների ներգրավման կարևորությունը, ինչպես նաև՝ գործող մասնագետների և ոլորտով հետաքրքրված անձանց լայն իրազեկման հարցը։

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր