211652_close_icon
views-count705 դիտում article-date 18:10 19-11-2022

Արցախցի Մանվել Պետրոսյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանի գրանցած հաղթանակի մասին։

«Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաև 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։

Մեր մարզիկը առավելության է հասել վենեսուելացի Գոնսալես Կուբելիոյի նկատմամբ։

Այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ»,- տեղեկացրել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։