211652_close_icon
views-count1444 դիտում article-date 16:07 19-11-2022

Ինֆանտինոն հակադարձում է FIFA-ի և Իրանի միջև կապերը խզելու կոչերին

Ֆուտբոլային ֆեդերացիաների միջազգային ընկերակցության՝ FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, այսօր, Կատարի մայրաքաղաք Դոհայում ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շաբաթներին հնչող այն պահանջներին, որոնց համաձայն իր ղեկավարած կառույցը պետք է խզի բոլոր կապերն Իրանի հետ՝ այդ երկրում կանանց դեմ ճնշումների և խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման պատճառով։ Գրում է «Ազատությունը»։

«Այն, ինչ այսօր կատարվում է Իրանում իհարկե սարսափելի է։ Բայց պետք չէ մոռանալ, որ Իրանում 80 միլիոն մարդ է ապրում։ Արդյո՞ք նրանք բոլորը վատն են, չեմ կարծում։ Նախկինում ես մի քանի անգամ այցելել եմ Իրան, հանդիպել եմ այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող [Հասան] Ռոհանիիի հետ։ Ինձ այն ժամանակ ևս քննադատում էին, սակայն, այդ այցերի շնորհիվ մենք կարողացանք հասնել նրան, որ իրանցի կանանց ֆուտբոլային խաղերի ժամանակ մարզադաշտ մուտք գործելու արգելքը չեղարկվեց։ Ես պատրաստ եմ դիմանալ այս քննադատությանը, եթե մի քանի հազար իրանցի կանայք, որոնք շատ են սիրում ֆուտբոլը, իմ գործունեության արդյունքում ավելի ուրախ կլինեն այս կյանքում», -հայտարարել է FIFA-ի նախագահը։

Նմանատիպ նյութեր