Սաշիկն իր հետ հարաբերությունները խզելու համար ի՞նչ կերպ է փորձել վարկաբեկել նախկին ընկերուհուն
Սաշիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծանոթանալով և շուրջ 2 ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ա.-ի հետ՝ որոշել է հարաբերություննեը խզելու համար վրեժխնդիր լինել. վերջինիս վարկաբեկել մտերիմների և ազգականների և այլ անձանց շրջանում:
Ա.-ի համաձայնությամբ ինտերնետային համացանցի կայքում նրա անվամբ իր կողմից ստեղծված անհատական էջերում տեղադրել է Ա.-ի լուսանկարները, նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել է այլ անձանց թվով 7 պոռնոգրական բնույթի լուսանկարներ:
Այսինքն, նա կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 144 եւ 263 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: