Ցյուրիխում ավարտվեցին ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները:
ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում կազմակերպության նախագահի ընտրությունների 2-րդ փուլում ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն ստացավ 207 ազգային ֆեդերացիաներից 115-ի «կողմ» ձայնը: Նրա մրցակից, Ֆուտբոլի Ասիական կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալմանը ստացավ 88 ձայն:
ՖԻՖԱ-ի նոր նախագահն ընտրվեց 4-ամյա ժամկետով: Նշենք, որ կազմակերպության նախորդ նախագահը` Յոզեֆ Բլատերը, կոռուպցիոն սկանդալի պատճառով հեռացվեց ֆուտբոլային գործունեությունից: