211652_close_icon
views-count601 դիտում article-date 17:58 17-11-2022

922 մլն դրամ՝ Շիրակի մարզում բազմաբնակարան շենքերի գույքի նորոգման, էներգախնայող միջոցառումների կիրասռման համար

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մարզի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառման 2 ծրագիր է ընթացքի մեջ (922 մլն դրամ), իրականացվելու է 19175 քմ շինաշխատանք։

«Գյումրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 843 մլն 545 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 50 տոկոս, համայնքի համամասնությունը՝ 25, այլ ներդրողներ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)՝ 25։

Ծրագրով իրականացվելու է շենքերի էներգախնայողության արդիականացում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների (շքամուտքերի, միջանցքների) վերանորոգում։

Նախագծով նախատեսվում է արտաքինից ջերմամեկուսացնել փրփրապոլիստիրոլով (ESP), իսկ բացվածքների եզրամասերում՝ հանքային բամբակով։ Արտաքին պատերը դեկորատիվ գունավոր սվաղաներկով կպատվի, կիրականացվի բազալտե սալիկներով որմնախարիսխ։ Աշխատանքները ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է 2023 թվականին։

Ծրագրի շահառուների թիվը 700 է։
Իսկ «Արթիկ բնակավայրի 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 78 մլն 764 հազար դրամ, գումարի 45 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր