Գերակատարվել են 2014թ. մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման նախատեսված ծավալները
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները մեկնարկել էին 2014թ. մարտին:
Ծրագիրն իրականացվել է Երևանի համայնքային բյուջեի, համատիրությունների և վարչական շրջանների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև միայն համատիրությունների միջոցներով:
Հարթ տանիքների մասով նախատեսված 72 639 քմ- փոխարեն նորոգվել է 79 321 քմ կամ նախատեսվածից 6680 քմ-ով ավելի: Թեք տանիքների մասով նախատեսված 43 020 քմ դիմաց փաստացի նորոգվել է 52860 քմ կամ 9840 քմ - ով ավելի:
Ծրագիրը կշարունակվի 2015 թվականին: Մոտ օրերս կհստակեցվեն տարեկան աշխատանքների ծավալները, իսկ որոշակի ծրագիրը կմեկնարկի գարնանը:
Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: